TOP 10 HOTELS   Այս շաբաթվա հաճախ ամրագրած հյուրանոցները

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հյուրանոցի Վաղ Ամրագրում

Վաղ Ամրագրումը Հյուրանոցում

տեղեկացվել>>

Նոր Տարին Դուբայում

Դիմավորե'ք Նոր Տարին Էմիրաթներում

Ամանորյա տոներին գեղեցիկ արևայրուքով
տեսնել առաջարկները>>

ԿՐՈՒԻԶներ

ԿՐՈՒԻԶ
ծովով/գետով

Նավարկումներ Արաբական Միացյալ Էմիրություններից
տեսնել առաջարկները>>

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Պրիվատ հանգիստ հարմարավետ պայմաններում
տեսնել առաջարկները>>

Նոր Տարին Դուբայում

Ձեր կորպորատիվը Էմիրություններում

Մեր օգնությունը Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
տեսնել առաջարկները>>

Ինֆո /

Օգտակար տեղեկություններ - ՄԱԷ


ՄԱԷ    ԴՈՒԲԱՅ    ՇԱՐԺԱ    ԱԲՈՒ ԴԱԲԻ    ՖՈՒՋԵՅՐԱ    ԱՋՄԱՆ    ՌԱՍ ԱԼ ԽԱՅՄԱ    ՈՒՄՄ ԱԼ ՔՈՒՎԵՅՆ

Աշխարհագրություն
Միացյալ Արաբական Էմիրությունների տարածքը նմանվում է ռնգեղջյուրի եղջյուրին, որը կարծես թե մտել է Պարսից ծոց` Արաբական թերակղզու հյուսիս-արևելյան վերջավորությունից: ՄԱԷ-ն սահմանակից է հարավից և արևմուտքից Սաուդյան Արաբիային, իսկ արևելքից` Օմանին: Հյուսիսային ափերը դեմ դեմաց են գտնվում Իրանի հետ Պարսից ծոցով, իսկ Կատարը գտնվում 50կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հյուսիսից ողողվում է Պարսկական, իսկ արևելքից` Օմանի ծոցերով:
Ռելիեֆը շատ տարբեր է` լեռնային շրջաններից մինչև անապատային տարածքներ: Երկրի ամենաբարձր կետը Խաֆիտ լեռն է (1160մ):
Մայրաքաղաքը` Աբու Դաբի: Ամենամեծ քաղաքը` Դուբայ: Մյուս խոշոր քաղաքներն են Աբու Դաբին, Ալ-Այինը, Ֆուջեյրան և Շարժան:

ՄԱԷ-ն բաղկացած է 7 էմիրություններից` Աբու Դաբի, Աջման, Դուբայ, Ֆուջեյրա, Ռաս-ալ-Խայմա, Շարժա և Ումմ-ալ-Քուվեյն: 7 էմիրությունները միասին գրավում են տարածք, որը համարժեք է Պորտուգալիային (83600քկմ): Աբու Դաբիի Էմիրությունը գրավում է պետության տարածքի 85%-ը, իսկ ամենափոքր էմիրության` Աջմանի տարածքն է ընդամենը 250 քառ. կմ:


Կառավարում
Ֆեդերադիվ: Պետությունը ղեկավարում է Աբու Դաբիի էմիրը, կառավարությունը` Դուբայի էմիրը: Նախագահ` Խալիֆա ալ-Նախայան


Կլիմա
Երկրի կլիման չափազանց տաք է և չորային: Հաճախ են լինում ավազային փոթորիկներ: Ամռանը ջերմաստիճանը կազմում է 30-40, իսկ ձմռանը` 16-23 աստիճան Ցելսիուսի սանդղակով: Գիշերը անապատային շրջաններում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև +5-8 C: Դրա հետ մեկտեղ օդի խոնավությունը շատ բարձր է և հաճախ կտրուկ փոփոխվում է: Արաբական Միացյալ Էմիրություններ ճամփորդելու լավագույն ժամանակն է հոկտեմբերից-մայիս: Ամեն տարի նոյեմբերից մինչև մայիս տեղումների քանակը կազմում է 100մմ:


Բնակչություն
Միացյալ Արաբական Էմիրությունների բնակչությունը կազմում է 4,5 միլլիոն մարդ, որից արաբները կազմում են միայն 1/3 մասը, իսկ տեղաբնակները` 11%: Մնացածները փախստականներ են Պակիստանից, Հնդկաստանից, Բանգլադեշից, Շրի Լանկայից և Հարավային Ասիայի մյուս երկրներից, որոնք տեղափոխվել են ՄԱԷ ժամանակավոր աշխատողի կարգավիճակով: Ամենամեծ համայնքը հնդկականն է, որը կազմում է մոտ 1,5 մլն մարդ: Բնակչության 85% չեն համարվում երկրի քաղաքացիներ:
Բնակչության 88% կենտրոնացված են քաղաքներում: Խոշորագույն և ավելի դինամիկ զարգացող քաղաքն է Դուբայը, 1, 5 միլլիոն բնակչությամբ: Մյուս խոշոր քաղաքներն են Աբու Դաբին, Ալ-Այինը, Ֆուջեյրան և Շարժան:


Կրոն
Իսլամ: ՄԱԷ-ի գրեթե բոլոր քաղաքացիները մուսուլմաններ են, որոնցից 85% սուննիներ, իսկ 15% շիաներ:


Պետական լեզու
Արաբերենն է: Սակայն լայն կիրառում ունի նաև անգլերենը:


Դրամական միավոր
Դիրհամ (AED), որը շրջանառության մեջ է մտել 1973 թվականի մայիսի 18-ին: Հավասար է 3.66 դոլլարի:


Վիզա
Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա: Վիզայի ձևակերպումը կատարվում է նախօրոք`տուրիստական ընկերությունների միջոցով: Փաստաթղթերի ձևակերպման ժամանակահատվածը 3-ից 5 օր է: Ուրբաթը և շաբաթը ԱՄԷ-ում համարվում են հանգստյան օրեր: Խորհուրդ է տրվում վիզա ստանալու համար դիմել վաղ:
Անհրաժեշտ փաստաթղթերն են` անձը հաստատող փաստաթուղթ, 1 գունավոր լուսանկար (3x4):
Դուբայի վիզա ստանալու մանրամասներ


Մաքսատուն
Արգելվում է տեղափոխել էրոտիկ բնույթի տպագրական և վիդեո արտադրանք, ինչպես նաև մուսուլմանական հավատքին վիրավորանք հասցնող թեմաներով նյութեր: Խիստ հսկողության տակ է առնվում սպիրտային խմիչքների, ծխախոտների և օծանելիքների մուտքը: Թմրանյութերի և զենքի մուտքը նույնպես արգելվում է:
Պետք է լինել շատ ուշադիր ճանապարհային դեղատուփերի հարցում, քանի որ այնտեղ կարող է լինել դեղորայք, որը կարող է պարունակել թմրանյութ: Այդպիսի դեղորայքի հայտնաբերումը կարող է հանգեցնել բանտարկության, ինչպես նաև խոշոր տուգանքի: Դեղորայքի քանակությունը չպետք է գերազանցի այն քանակությունը, որը պետք է երկրում գտնվելու ժամանակ:
Ցանկացած տարադրամի, ցանկացած քանակով մուտքն ու ելքը չի վերահսկվում:


Բուժօգնություն և ապահովագրություն
Ապահովագրությունը ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների համար պարտադիր չէ:
Բուժօգնությունը երկրում գտնվում է բարձր մակարդակի վրա, որի արժեքը նույնպես բարձր է:


Աշխատանքային ժամեր
Բանկերը աշխատում են շաբաթից հինգշաբթի, ժամը 8:00-ից 12:00-13:00, ուրբաթ` հանգստյան օր: Փոխանակման կետերը աշխատում են ժամը 8:00-ից 19:00-20:00` ճաշին ընդմիջումով:
Խանութները բաց են 9:00-ից 13:00 և 16:00-ից 20:30-ը, ուրբաթ` հանգստյան օր: Որոշ սուպերմարկետներ և առևտրային կետեր բաց են նաև ուրբաթ` ժամը 16:00-ից 20:00: Ռամադանի ժամանակ խանութները աշխատում են 9:00-ից, երեկոյան փակվում են, այնուհետեվ սկսում են աշխատել մինչև 24:00:


Տրանսպորտ
Քաղաքային տրանսպորտը զարգացած է թույլ: Տեղի բնակիչների մեծամասնությունը նախընտրում է տեղաշարժվել ավտոմեքենաներով: Ճանապարհների մեծ մասը ասֆալտապատ է:
Երկրում գործում են խոշոր միջազգային նշանակության օդանավակայաններ և նավահանգիստներ:
2009 թվականի սեպտեմբերի 9-ին Դուբայում բացվեց առաջին մետրոպոլիտենը:
Հասարակական փոխադրամիջոցներից գործում է նաև ավտոբուսը:


Կենցաղային էլեկտրացանց
Հոսանքի լարումը ցանցում կազմում է 220-240Վ, հոսանքի հաճախականությունը` 50Հց:


Խոհանոց
ԱՄԷ-ում օգտագործվում է ավանդական, արաբական երկրների համար գրեթե ընդհանուր խոհանոցը` հիմնված հավատքի և բնակլիմայական առանձնահատկությունների վրա:
Մահմեդականները չեն օգտագործում խոզի միս. մսային ճաշատեսակներում օգտագործվում են տավարի, այծի, ոչխարի ու հորթի միս, թռչնամիս ու ձուկ:
Միսը հիմնականում տապակում են թավայում առանց յուղի, ինչը մսին յուրահատուկ համ է տալիս: Շատ տարածված են թռչնի մսով ճաշատեսակները:
Որպես գարնիր օգտագործվում են բրինձը և թարմ բանջարեղենից աղցաններ: Մեծ քանակով օգտագործվում են համեմունքներ: Սեղանի վրա պատվավոր տեղ են զբաղեցնում ապուրները:
Մեծ կիրառություն ունեն բանջարեղենը և կանաչեղենը, կաթնամթերքները` հատկապես պանիրը, ինչպես նաև ձկնեղենը: Ձկնեղենը ավանդույթի համաձայն պատրաստվում է ածուխի վրա:
Սեփական խոհանոցի բացակայությունը ԱՄԷ-ում լրացվում է արտասահմանյան ռեստորանների և արագ սննդի կետերի մեծ քանակությամբ. սկսած իտալական տրատորիից, վերջացրած ճապոնական սուշի-բարերով:


Տոներ
1 հունվար` Նոր Տարի
6 օգոստոս` Գահի բարձրացման օր
2 դեկտեմբեր` Անկախության օր
Լուսնային օրացույցի հետ կապված որոշ տոներ տոնվում են տարբեր օրեր` դրանցից են` Էյդ-ալ-Ֆիտրը, Էյդ-ալ-Ադխան, Լեյլատ ալ-Միրաջը, մուսուլմանական Նոր Տարին և սուրբ ամիս Ռամադանը:


Ժամային գոտի
GMT+4 (UTC+4:00) Հայաստանի հետ նույն ժամային գոտում է:


Ինտերնետի ազգային գոտի
.ae


Հեռախոսային կոդ
+971


Օգտակար հեռախոսահամարներ
Շտապ օգնություն`999
Ոստիկանություն` 998
Հրշեջ` 997
Տեղեկատու` 180
Ճշգրիտ ժամը`140
Հեռուստածրագրերը հեռախոսով` 130:


Հայերը ԱՄԷ-ում
Հայերի զանգվածային հոսքը ԱՄԷ սկսվել է 1975 թ-ին: Ազգային կյանքը կազմակերպելու նպատակով 1977 թ-ին հրավիրվել են ժողովներ ու հավաքույթներ, Դուբայի Սուրբ Երրորդություն անգլիկան եկեղեցում մատուցվել է հայերեն առաջին պատարագը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով տեղի հայությանը տրամադրվել է հողատարածք և եկեղեցի կառուցելու արտոնություն: 1998 թ-ին տեղի է ունեցել ԱՄԷ-ում առաջին հայկական՝ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը:
Ներկայումս ԱՄԷ-ում հայերի թիվը շուրջ 5000-6000 է, հիմնականում կենտրոնացած են Շարժայում, Դուբայում, Աբու Դաբիում: Նրանց մեծ մասը գործարարներ են, բժիշկներ, ճարտարապետներ, արհեստավորներ:
Գործում են Շարժայի և Աբու Դաբիի մեկօրյա վարժարանները, Հայ մշակութային ընկերակցությունը:


Քաղաքական, տնտեսական, մշակութային, հյուպատոսական հարցերով
Հասցե՝ Աբու Դաբի, Քարամա փողոց 24, (Embassies area)
Հեռ.` +971 2 444 41 96, +971 2 444 41 28
Ֆաքս՝ +971 2 444 41 97
էլ. փոստ` armemiratesembassy@mfa.am
Փոստարկղ՝ 6358
Աշխատանքային ժամեր` 09.00-15.00
Հանգստյան օրեր` Ուրբաթ, շաբաթ


*******
Բնակչության ավանդական զբաղմունքներից են ձկնորսությունը, մարգարիտի մշակումը, արհեստագործությունը (գորգագործություն, ոսկերչություն, արծաթագործություն), օազիսային գյուղատնտեսությունը (մշակաբույսերի, արմավենիների, այգիների մշակում) և անասնապահությունը:

Պետության առանձնահատկությունները հանգիստը Արաբական Միացյալ Էմիրություններում դարձնում են անվտանգ ու ապահով: Այս երկրում կենսամակարդակը բարձր է և ունի կայուն քաղաքական ու տնտեսական իրավիճակ:

Տուրիստների մեծամասնությունը մեկնում է Դուբայ առևտրային նպատակներով: Բացի առևտրի և բիզնեսի համար հարմար պայմաններից, երկիրը կարող է պարծենալ նաև ուրիշ "հարստություններով": ԱՄԷ-ի գլխավոր հարստությունը դա պայծառ արևն է տարվա 360 օրը և տաք, մաքուր ծովը: Կլիմայի առանձնահատկությունները թույլ են տալիս հանգստանալ ծովի ափին անգամ ձմռանը: Ամենաժամանակակից ծովափնյա հյուրանոցներն առաջարկում են զբոսաշրջիկներին լողավազաններ, հարմարավետ հյուրանոցային պայմաններ, որոնք կահավորված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:

ԱՄԷ-ում նոր, բայց շատ տարածված զվարճալիքներն են` անապատում դահուկահոսքը ավազի վրա, անապատում ավտոմրցարշավը, գիշերակացը քոչվորների (բեդուիններ) հավաքատեղիներում և ուղտարշավները:
Երկրում առկա են բազմաթիվ սպորտային կառույցներ, թենիսի խաղահրապարակներ, Գոլֆի, բոուլինգի ակումբներ, ֆուտբոլային և չմշկասահքի հրապարակներ, բոլոր հնարավորությունները ծովային հանգստի համար:
Ամեն տարի անց են կացվում ավանդական "Դոու" մրցարշավները, Ֆորմուլա-1 համաշխարհային մրցարշավը, արագընթաց մոտորանավակներով, ուղտերի և զտարյուն արաբական նժույգների մրցարշավները:
Շատ հետաքրքիր են ծովային խեցգետինների գիշերային որսը, ծովային ձկնորսությունը մոտորանավակից կամ առագաստանավից:


ՄԱԷ
ԴՈՒԲԱՅ
ՇԱՐԺԱ
ԱԲՈՒ ԴԱԲԻ
ՖՈՒՋԵՅՐԱ
ԱՋՄԱՆ
ՌԱՍ ԱԼ ԽԱՅՄԱ
ՈՒՄՄ ԱԼ ՔՈՒՎԵՅՆ










































































































































































































































ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՆԻ ԵՐԱՇԽԻՔ            ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ             ԶԵՂՉԻ ՔԱՐՏ             ՆՎԵՐՆԵՐ             SUPERԶԵՂՉԵՐ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ             ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ SIM ՔԱՐՏ

ԱՊԱՌԻԿ ՏՈՒՐՓԱԹԵԹ            ԴԱՐՁԻ'Ր ԳՈՐԾԸՆԿԵՐ             ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՋԱՐԿ             ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ             Օգնե'ք կարիքավորին

   www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում