Հասցե` Երևան, Ազատության պողոտա 24/19
(055) 007 493

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հյուրանոցի Վաղ Ամրագրում

Վաղ Ամրագրումը Հյուրանոցում

տեղեկացվել>>

Նոր Տարին Դուբայում

Դիմավորե'ք Նոր Տարին Էմիրաթներում

Ամանորյա տոներին գեղեցիկ արևայրուքով
տեսնել առաջարկները>>

ԿՐՈՒԻԶներ

ԿՐՈՒԻԶ
ծովով/գետով

Նավարկումներ Արաբական Միացյալ Էմիրություններից
տեսնել առաջարկները>>

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Պրիվատ հանգիստ հարմարավետ պայմաններում
տեսնել առաջարկները>>

Նոր Տարին Դուբայում

Ձեր կորպորատիվը Էմիրություններում

Մեր օգնությունը Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
տեսնել առաջարկները>>

Ինֆո /

Դուբայի տեսարժան վայրերն ու զվարճությունները

Քաղաք Դուբային (tesarjan vayrer) ծանոթանալու լավագույն միջոցը նավակով զբոսանքն է ջրանցքով, որը հնարավորություն կտա ծանոթանալ քաղաքի ժամանակակից ճարտարապետությանը` խուսափելով եռուզեռից և շոգից:
Հետաքրքիր են հին արաբական շինությունները Բաստակա շրջանում, Դեյրայի հին թաղամասերը, Կառավարական տուն աշտարակը, Բուրջ Նախարի և Բուրջ Շինդակի աշտարակները, Ալ-Ֆահիդ (1787թ.) պատմական թանգարանը, Զաէդ շեյխի դղյակը, գյուղական պատմական թանգարանը:
Տարին մեկ անգամ Դուբայում անցկացվում է աշխարհի ամենամեծ առևտրային միջոցառումը, որը ներգրավում է ավելի քան 2 մլն այցելուների:

1  2

Բուրջ Խալիֆա - (արաբերեն՝ برج خليفة – "Խալիֆայի աշտարակ"՝ հարևան Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ` Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին), մինչև 2010թ. հունվարի 4՝ "Բուրջ Դուբայ". երկնաքեր, որն իր ձևով հիշեցնում է պտկաքար:
Շինարարությունը արժեցել է մոտ US $1,5 մլրդ: Աշտարակը նախագծել է ամերիկյան փորձառու "Սկիդմոր, Օուինգս ընդ Մերիլ" ձեռնարկությունը (Skidmore, Owings and Merrill LLP, ճարտ. Էդրիան Սմիթ), իսկ գլխավոր կապալառուն է եղել հարավկորեական "Սամսունգ Էնջինիրինգ ընդ Քոնսթրաքշնը" (Samsung Engineering & Construction):
Նախապես բացումը պլանավորված էր կատարել 2009թ.-ի սեպտեմբերի 9-ին` Դուբայի մետրոյի բացման հետ միաժամանակ, բայց բացումը տեղափոխվեց մինչև 2010թ. հունվարը՝ կառուցողների ֆինանսական խնդիրների պատճառով։ Երկնաքերը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հունվարի 4-ին:
Շենքը հատակագծում ունի Y-ձև տեսք, որի "թևերը" հնարավորություն են տալիս մաքսիմալ օգտագործել արևային լույսը և վայելել քաղաքի համայնապատկերը պատուհաններից: Շենքը կառուցված է մոնոլիտ երկաթբետոնից, իսկ վերին չբնակեցված մասը (մոտ 46 հարկ)` պողպատյա կոնստրուկցիաներից: Ճակատը երեսպատված է չժանգոտվող պողպատով:
Բարձրությունը կազմում է 828 մ և ունի 163 հարկ: Շենքում գործում է 58 վերելակ և 8 շարժասանդուղք: Աշտարակի կենտրոնական մասի Otis Elevators–ի արտադրության վերելակները սլանում են 18մ/վ արագությամբ, և աշխարհում ամենաարագն են հանդիսանում այսօրվա դրությամբ:
Շենքում տեղակայված են կորպորատիվ և բնակելի տարածքներ, "Արմանի" հյուրանոցային համարներ և բնակարաններ, բազմաթիվ ռեստորաններ, հանգստի վայրեր, էլիտար խանութներ և այլն: Ըստ կառուցապատողի ("Իմար Փրոփըրթիսը" (Emaar Properties), որն ԱՄԷ-ի անշարժ գույքի շուկայում ամենախոշոր ընկերությունն է)՝ գրասենյակային տարածքների վաճառքի գներն հասել են US$43 000-ի 1 մ² համար, իսկ "Արմանի" բնակարաններինը` մինչև US$37 500-ի: Սակայն Դուբայի անշարժ գույքի շուկայի ճգնաժամի պատճառով, այսօրվա դրությամբ զբաղեցված են առաջարկվող տարածքների կեսից պակասը: Այս շքեղ հյուրանոցում մեկ օր գիշերելն արժե 2 400$:

Բուրջ Խալիֆա
2008 թվականի մայիսի 9-ից այն համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը:



Բուրջ ալ Արաբ - Առագաստի տեսք ունեցող 7 աստղանի հյուրանոց, որը աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է: Այս հյուրանոցը հայտնի է իր տիեզերական ներքին հարդարանքով, ծառայությունների բարձր մակարդակով և թանկ գներով:

Հյուրանոց կարելի է հասնել ցամաքի հետ կապող թեք կամուրջով կամ ուղղաթիռով:
Ճարտարապետ Թոմ Ռայթը սկսեց կառուցել Դուբայի համար մի շենք, որը լիներ նույնքան խորհրդանշական, որքան Փարիզի Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայում և Սինդեյի օպերայի շենքը Ավստրալիայում: Շենքը, որի շինարարությունը ավարտվեց 2000 թ., հարմարեցված է տեղի բնակլիմայական պայմաններին և ունի ապակե մանրաթելից առագաստներ, որոնք թույլ են տալիս մեղմորեն լուսավորել հյուրանոցը և միևնույն ժամանակ պաշտպանում են բնակիչներին արևի շլացուցիչ լույսից ու տապից: Հյուրանոցի արտաքին տեսքը ժամանակակից է, իսկ ներսը արևելյան և արևմտյան ճոխ ու շքեղ ճարտարապետական ոճերի խառնուրդ է:

Բուրջ ալ Արաբ
Երկնքում վեր խոյանալով 321մ տպավորիչ բարձրությամբ` հյուրանոցը վայելում է աշխարհի ամենաբարձր հյուրանոց կոչվելու տիտղոսը:



Դուբայի շատրվաններ - Բուրջ Խալիֆայի մոտ գտնվող շատրվանը վստահորեն կարելի է համարել ամենագեղեցիկ և ամենամեծ երաժշտական շատրվանը աշխարհում:
Շատրվանի շինարարության մասին Emaar ընկերությունը հայտարարել է դեռևս 2008 թվականի հունիսին: Միևնույն ժամանակ հայտարարվել է նախագծի արժեքը` 218 միլիոն դոլար, որի մեջ էին մտնում ջրամբարի, շատրվանի և ֆիլտրող համակարգի կառուցումը:
Դուբայի շատրվանը նախագծվել է Կալիֆորնիայի WET ընկերության կողմից, ինչը հայտնի է իր մյուս հայտնի նախագծով` Լաս Վեգասի Բելաջիո հյուրանոցի պարող շատրվանով: Սակայն Դուբայինը գերազանցել է Բելաջիոյի շատրվանին, ընդ որում` 25%-ով: Այն կարող է "ժայթքել" 275 մետր, որն հավասար է մոտ 50-հարկանի շենքի բարձրության:
Շատրվանը բաղկացած է տարբեր չափսերի հինգ շրջաններից:
Դուբայի շատրվանի լույսի ուղղահայաց շողերը երևում են 30 կմ հեռավորությունից, իհարկե, այն դեպքում, եթե Ձեր և նրա միջև ոչինչ չկա:
Շատրվանը լուսավորվում է 25 գունավոր լուսարձակներով, 600 լուսային աղբյուրներից:
Շնորհիվ լույսերի խաղի և ջրի ցայտի` օդում եզրագծվում է ոգեշնչող պատկեր, և այս ամենը հանգստացնող երաժշտության ուղեկցությամբ:
Դուբայի շատրվանը կարող է միաժամանակ օդ բարձրացնել 83 հազար լիտր ջուր:
Շատրվանը ունի բավականաչափ բարձր ճնշում, որպեսզի պատկերի ոգեցունց պատկերներ:
"Թիավարները" "ստիպում" են ջրին պարել: Դրանք Բելաջիոյի "թիավարներից" տարբերվում են նրանով, որ գտնվում են խորը ջրի մեջ: Բացի այդ, լուսարձակները տեղաշարժվում են միաժամանակ և լույսը դարձնում ավելի արտահայտիչ և ազդեցիկ: "Աղեղները" ջուրը մեծ ճնշման տակ բարձրացնում են վերև: Այն, կարծես, կրակում է վերև, այդ պատճառով էլ կրում է այդ անվանումը: "Սուպեր աղեղները" ջուրը "կրակում են" էլ ավելի ուժգին` 75 մետր: "Արտակարգ աղեղները" (Նոր տեխնոլոգիաներ) "կրակելու" պահին ստեղծում են մեծ ճնշում, որի շնորհիվ ջուրը հասնում է 150 մետրի: Բոլոր այս "Աղեղները" հանդիսանում են շատրվաններ, որոնք ստեղծում են թմբուկային "բում"-ի նման բարձր հարվածային ձայն կամ աղմուկ: Հաճախ էլ դրանք մաս են կազմում հնչող երաժշտության կամ վերջում ազդարարում են դրա ավարտը: «Սուպեր աղեղները» և «Արտակարգ աղեղները» ամենօրյա ցուցադրություններին չեն հանդիպում, քանի որ պահանջվում է այնքան շատ էներգիա և ճնշում, որ շատ ժամանակ է պահանջվում դրանք նախապատրաստելու համար:
Շատրվանի առաջին փորձարկումները արվել են 2009 թվականի փետրվար և ապրիլ ամիսներին, իսկ վերջնական թողարկումը եղել է 2009 թվականի մայիսի 8-ին:
Դուբայի շատրվանը ամեն գիշեր գրավում է հազարավոր հանդիսատեսի ուշադրությունը:

Դուբայի շատրվան
2010 թվականի հունվարի 2-ին մամլո հաղորդագրության մեջ հայտարարվել է, որ Դուբայի շատրվանի բարձրությունը ավելացվել է: Շատրվանը վերազինվել է նոր աղեղներով, որոնք ջուրը հասցնում են 275 մետրի:



Ակվարիում - Աշխարհի ամենամեծ ակվարիումներից մեկը, որը գտնվում է Մերձավոր Արևելքի "Դուբայ" ամենախոշոր առևտրային կենտրոնում: լրացուցիչ տեղեկատվություն

Ակվարիում
Դուբայի ակվարիումը ունի աշխարհում ամենամեծ դիտարկման վահանակը և 33 հազար ծովային կենդանիներից կազմված հավաքածու: Ստորջրյա գազանանոցը, որը գտնվում է ակվարիումի վերևի` երկրորդ հարկում, ներկայացնում է մի շարք բնական տարածքներ, այդ թվում` արևադարձային անտառ, քարքարոտ ծովափ և օվկիանոս: Գազանանոցի բնակիչների թվում են պինգվինները, հսկա ծովախեցգետինները, ջրային առնետները, լոքոները, ձկներ և այլ կենդանիներ: Իսկ վերջերս ակվիարիումի բնակիչների թիվը համալրվել է հսկա պիթոնով, ամազոնյան վիշապօձով, մադագասկարյան գեկոններով, չինական ջրային վիշապներով և իգուանաներով:
Ակվարիում կա նաև "Անտլանտիս" հյուրանոցում, որը գտնվում է "Ջումեյրայի Արմավենի" արհեստական կղզու վրա: լրացուցիչ տեղեկատվություն



The World - Աշխարհի մայրցամաքների տեսքով արշիպելագ ԱՄԷ-ի ափին:

The World



Արմավենի կղզին - Մասնավոր կարիքների կամ շահի համար արհեստականորեն բարձրացված կամ կառուցված կղզի է: Ամեն մի "ճյուղում" արդեն կանգնեցվել են թաունհաուսներ, տարբեր զվարճանքների տեսակների կառույցներով:

Արմավենու կղզին
Հաուսների միջին գները կղզում ըստ հարմարությունների մոտ 1 միլիոն դոլարից /բարձրահարկ շենքերում/ 2,5 միլիոն դոլար և ավելի /անձնական լողափերով/ են:
2001թ. սկսված Արմավենի կղզու աշխատանքների ընդհանուր արժեքը անցնում է 12,3 տրիլիոն դոլարից: Աշխատանքների համար ներգրավվել են մոտ 40 հազար աշխատող, հիմնականում Հարավային Ասիայից:
Կղզում կա 25 հյուրանոց:

Ատլանտիս հյուրանոց
"Ջումեյրայի Արմավենի" կղզու վերնամասը զարդարում է "Ատլանտիս" հյուրանոցը, որն իր շքեղությամբ, ճոխությամբ երկրորդն է Դուբայում: Այս հյուրանոցի պրեզիդենտ լյուքս համարում մեկ օր գիշերելու գինը 2500 դոլար է:

1  2

Դուբայում
Շարժայում
Աբու Դաբիում
Ֆուջեյրայում
Աջմանում
Ռաս-ալ-Խայմայում
Ումմ-ալ-Քուվեյն

   www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում