Հասցե` Երևան, Ազատության պողոտա 24/19
(055) 007 493

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հյուրանոցի Վաղ Ամրագրում

Վաղ Ամրագրումը Հյուրանոցում

տեղեկացվել>>

Նոր Տարին Դուբայում

Դիմավորե'ք Նոր Տարին Էմիրաթներում

Ամանորյա տոներին գեղեցիկ արևայրուքով
տեսնել առաջարկները>>

ԿՐՈՒԻԶներ

ԿՐՈՒԻԶ
ծովով/գետով

Նավարկումներ Արաբական Միացյալ Էմիրություններից
տեսնել առաջարկները>>

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Պրիվատ հանգիստ հարմարավետ պայմաններում
տեսնել առաջարկները>>

Նոր Տարին Դուբայում

Ձեր կորպորատիվը Էմիրություններում

Մեր օգնությունը Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
տեսնել առաջարկները>>


Ամանորը Դուբայում

Եթե ցանկություն ունեք դիմավորել 2025թ. Նոր Տարին տաք երկրում արմավենիներով շրջապատված, ուրեմն ձմռանը Էմիրաթներում հանգստանալը Ձեր համար է:

Արաբական Էմիրությունները կոնտրաստային երկիր է: Հունվարին այստեղ կարելի է գեղեցիկ արևայրուք ստանալ, լողալ տաք ծովում, վայելել արևն ու հրաշալի եղանակը: Եվ կարելի է դահուկներով սահել Դուբայում (SKI DUBAI):
Ոմանք ասում են, որ ԱՄԷ-ում հունվարին եղանակը փոքր ինչ սառն է, սակայն Հայաստանի ցրտաշունչ ձմռան համեմատ Էմիրությունների 20 աստիճանը շոգ է թվում: Ասենք, որ ցերեկվա ժամերին ջերմաստիճանը հասնում է 30 աստիճանի, որն էլ հնարավորություն է տալիս արևայրուք ստանալ, իսկ երեկոներին մերթ ընդ մերթ երկարաթև վերնաշապիկի (համենայն դեպս ոչ վերարկուի) կարիք է զգացվում:

Տարեց տարի, մեր հայրենակիցները առավել մեծ ցանկություն են դրսևորում Ամանորը Դուբայում դիմավորել, ուստի տուր փաթեթ ձեռք բերելու մասին պետք է հոգ տանել անգամ մինչև 2-3 ամիս վաղ: Եվ պետք է նշել, որ խնդիրը ոչ միայն նախընտրած հյուրանոցում ազատ տեղ գտնելն է, այլ նաև ավիատոմսեր ճարելը:
ԱՄԷ-ում 2024-2025թթ. Նոր Տարվա տուրերը արդեն այժմ ակտիվ պատվիրում են, ուստի շահավետ առաջարկություններից ընտրության հնարավորություն ունենալու համար դիմեք գործակալություն արդեն սեպտեմբերին, քանի որ` որքան ուշ, այնքան գները բարձր:

ԱՄԷ-ն Ամանորը դիմավորելու ամենապահանջված երկրներից մեկն է: Անցկացնելով անմոռանալի ամանորյա տոնը Դուբայում` Դուք կհամոզվեք, որ ուրախանալ և տոնել կարելի է նաև առանց ձյան ու զարդարված տոնածառի:

Ամանորյա հանգիստն արտասահմանում անցկացնելը այժմ հասանելի է մեր հայրենակիցների լայն շերտերին: Նոր Տարին Դուբայում (Nor tarin Dubayum) Շարջայում կամ մյուս էմիրություններում դիմավորելն ու անցկացնելը երբեք այսքան ռեալ չի եղել:
"Դուբայ Թրավել" տուրիստական գործակալությունը առաջարկում է զեղչված տուր փաթեթներ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Մեր հաճախորդին չենք սահմանափակում մի քանի հյուրանոցի ընտրությամբ: Ձեր տրամադրության տակ է մեր հյուրանոցային ողջ բազան, որը ներառում է 300-ից ավել հյուրանոց ողջ Էմիրությունով: Կկազմենք տուրիստական փաթեթներ Ձեր նախընտրած հյուրանոցով:

Վստահե'ք Ձեր ամանորյա ճանապարհորդությունը մեզ:

   www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում