Հասցե` Երևան, Ազատության պողոտա 24/19
(055) 007 493

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հյուրանոցի Վաղ Ամրագրում

Վաղ Ամրագրումը Հյուրանոցում

տեղեկացվել>>

Նոր Տարին Դուբայում

Դիմավորե'ք Նոր Տարին Էմիրաթներում

Ամանորյա տոներին գեղեցիկ արևայրուքով
տեսնել առաջարկները>>

ԿՐՈՒԻԶներ

ԿՐՈՒԻԶ
ծովով/գետով

Նավարկումներ Արաբական Միացյալ Էմիրություններից
տեսնել առաջարկները>>

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Պրիվատ հանգիստ հարմարավետ պայմաններում
տեսնել առաջարկները>>

Նոր Տարին Դուբայում

Ձեր կորպորատիվը Էմիրություններում

Մեր օգնությունը Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
տեսնել առաջարկները>>

Ինֆո / Օգտակար խորհուրդներ


անցեք հղումով և պարզեք, թե Ինչպե՞ս չսխալվել Դուբայում հյուրանոց ընտրելիս

անցնելով հղումով` կատարեք Տուրիստին անհայտ տեղեկատվության բացահայտում

Երևանի՞ց, թե՞ Թբիլիսիից

Ընտրե՞լ տրանսֆեր, թե՞ չընտրել

Հիշեցնենք, որ տրանսֆերը դա զբոսաշրջիկի տեղափոխման ծառայությունն է օդանավակայանից դեպի հյուրանոց, իսկ մեկնման դեպքում` հյուրանոցից օդանավակայան:
Սա շատ հարմար ծառայություն է հիմնականում այն զբոսաշրջիկների համար, որոնք երկիր են մուտք գործում առաջին անգամ և ծանոթ չեն տեղանքին, հյուրանոցի տեղակայմանը: Հարմար է, բայց թանկ է: Թանկ է, քան տաքսիով հյուրանոց հասնելը, կամ` հյուրանոցից օդանավակայան:

Այլ պետություններում տրանսֆերի գներին ծանոթ չլինելով, բայց լիարժեք տեղյակ լինելով Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող տրանսֆերի և տաքսի ծառայությունների տարիֆներից` նշենք, որ տաքսու գունային տարբերանշանով (բոլոր այդ տաքսիները պետական են և մասնավորից տարբերվում են կիլոմետր/գին հարաբերությունը հստակ պահպանելով) մեքենաներով օդանավակայանից հյուրանոց և հակադարձ ուղղությամբ երթևեկելիս կվճարեք մոտ 1.5-2-2.5 անգամ ավելի քիչ գումար, քան տուր օպերատորի կողմից տրամադրվող տեղափոխումից (տրանսֆեր) օգտվելիս: Կարծում ենք նույն տրամաբանությունը գործում է նաև այլ երկրների համար:
Արժե արդյոք թվացյալ հարմարավետության համար վճարել բարձր գին, եթե կարելի է ուղղակի կատարել հետևյալ պարզ հրահանգները, որոնք սիրով տալիս ենք մեր հաճախորդներին, և տնտեսել որոշակի գումար.
-Օդանավակայանում ցանցաթաղանթի և անձնագրի ստուգումներն անցնելուց հետո հետևեք տուրիստների հոսքին, որը տանում է դեպի ելք: Լեզվի իմացություն պետք չէ ելքը գտնելու համար: Չէ որ, օրինակ, ցանցենու ստուգում անցնելիս ոչ ոքից չեք հարցնում, թե ինչպես կանգնել և շարժվել. ամեն ինչ հասկանալի է շրջապատի գործողությունները վերլուծելով, ինստրուկտորի ժեստերին հետևելով:
-Օդանավակայանից դուրս բազմաթիվ մարդիկ մեքենաներով սպասում են իրենց հարազատներին, ընկերներին կամ նրանց, ովքեր, նախօրոք, տուրիստական գործակալության գրասենյակում տրանսֆեր են պատվիրել: Այդ տարածքում շատ են տաքսիները, որոնց վարորդները կամ դրսում, կամ ղեկին սպասում են հաճախորդի: Նրանց կանչելու համար օտար լեզվին և մշակույթին ծանոթ լինելը պարտադիր չէ. բարձրացրեք ձեռքը և հայացքով կանչեք: Չկասկածեք, որ Ձեզ չեն հասկանա: Վարորդին ցույց տվեք գործակալության տրամադրած վաուչերը, որտեղ նշված է հյուրանոցի անունը, իսկ վաուչեր չլինելու դեպքում հնչեցրեք հյուրանոցի անունը: Վարորդն իր ողջ պահվածքով կցուցադրի, որ գիտե թե ուր տանի: Եթե չիմանա, ապա ներողություն կհայտնի, և դուք կկանչեք այլ տաքսի: Հավատացնում ենք, որ, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր ամենաշատը երեք վարորդից մեկը կիմանա Ձեր հյուրանոցի տեղակայումը: Դուբայը տուրիստական տարածք է, ուստի տաքսիստները լուրջ շահագրգռված են հյուրանոցի տեղակայումները սերտել:
-Հավանաբար Դուք չեք դիմանա Դուբայում ապրանքների էժան գների գայթակղությանը և վերադարձին Ձեզ հետ գնումների մեծ պայուսակներ ու ճամպրուկներ կլինեն: Հյուրանոցի ընդունարանի աշխատակիցների կողմից կամ Ձեր կողմից կանչված տաքսու վարորդը սիրալիր կօգնի բեռները տեղավորել բեռնախցում և ապահով կհասցնի օդանավակայան: Տրանսֆեր ծառայության վարորդի օգնությունը և հետագա բոլոր գործողությունները նույնն են լինելու ինչ տաքսիստինը: Կրկին տնտեսվեց:

Իսկ եթե, միևնույնն է, կորոշեք նախօրոք տրանսֆեր ամրագրել, ապա մեր գործակալության աշխատակիցները Ձեզ այդ հարցում լիարժեք օգնություն կցուցաբերեն:

Ինչպե՞ս չսխալվել Դուբայում հյուրանոց ընտրելիս

Տուրիստին անհայտ տեղեկատվության բացահայտում

Երևանի՞ց, թե՞ Թբիլիսիից

   www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում