Հասցե` Երևան, Ազատության պողոտա 24/19
(055) 007 493

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Հյուրանոցի Վաղ Ամրագրում

Վաղ Ամրագրումը Հյուրանոցում

տեղեկացվել>>

Նոր Տարին Դուբայում

Դիմավորե'ք Նոր Տարին Էմիրաթներում

Ամանորյա տոներին գեղեցիկ արևայրուքով
տեսնել առաջարկները>>

ԿՐՈՒԻԶներ

ԿՐՈՒԻԶ
ծովով/գետով

Նավարկումներ Արաբական Միացյալ Էմիրություններից
տեսնել առաջարկները>>

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Վիլլաների և բնակարանների վարձակալում

Պրիվատ հանգիստ հարմարավետ պայմաններում
տեսնել առաջարկները>>

Նոր Տարին Դուբայում

Ձեր կորպորատիվը Էմիրություններում

Մեր օգնությունը Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
տեսնել առաջարկները>>


Երևան Դուբայ ավիատոմսեր

Երևան Դուբայ ավիատոմսերՀայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ պարբերական չվերթ են իրականացնում ՖԼԱՅ ԴՈՒԲԱՅ, ԷՅՐ ԱՐԱԲԻԱ ավիաընկերությունները, որոնց առաջարկած ավիատոմսերի տարիֆները նույնն են ողջ Հայաստանով մեկ: ՈՒստի մեր գործակալությունում հյուրանոց և հարակից ծառայություններ ամրագրելիս Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ ավիատոմսը ստանում եք ունիֆիկացված գնով` այն արժեքով, որքանով տրամադրում են մնացած տուրիստական ընկերություններն ու ավիատոմսերի վաճառքի կետերը. "Դուբայ Թրավել" տուրիստական գործակալությունն իր հաճախորդներին է առաջարկում տոմսեր դեպի Դուբայ. Երևան-Դուբայ ավիատոմսեր (Yerevan Dubai aviatomser), Երևան Շարժա ավիատոմսեր (Yerevan Sharjah aviatomser) պայմանագրային գներով:
Վերոնշյալ ավիաընկերությունների օդանավերը վայրէջք են կատարում Դուբայի (ՖԼԱՅԴՈՒԲԱՅ), Շարջայի (ԷՅՐ ԱՐԱԲԻԱ) Միջազգային Օդանավակայանում: Մնացած էմիրությունների հետ Հայաստանը օդային կապ դեռևս չունի: Հայաստանցի տուրիստները այլ էմիրաթներ ճամփորդում են Դուբայից, Շարջայից:


Մեր մասնագիտացած տուրիստական գործակալությունը իրականացնում է ավիատոմսերի ամրագրում և վաճառք ինչպես Երևանից Դուբայ, Երևանից Շարջա, այնպես էլ Թբիլիսիից Դուբայ ուղղություններով:
Թբիլիսի հասնելուն ևս կլինենք աջակից: Մեր Mercedes մակնիշի հարմարավետ միկրոավտոբուսները Ձեզ և Ձեր ուղեկիցներին ապահով կհասցնեն հարևան պետության օդանավակայան և հետադարձ ուղղությամբ:

Ավիատոմսերը (aviatomser) վաճառվում են էլեկտրոնային տարբերակով:

Էլեկտրոնային ավիատոմսեր


Էլեկտրոնային ավիատոմսերԴա ավիափոխադրման լիարժեք տեղեկատվության պահպանումն է՝ ներառյալ ուղևորի տվյալները, ուղերթը, վճարը, հատուկ էլեկտրոնային բազայում: Էլեկտրոնային ավիատոմսի կիրառումը ուղևորին երաշխավորում է այն նույն իրավունքներն ու հնարավորությունները, որոնք տալիս էր բլանկով ավիատոմսը: Էլեկտրոնային ավիատոմսը կարելի է նախորոք ամրագրել. մուծումը կատարվում է կանխիկ կամ փոխանցումով, բանկային քարտով:

Էլ. ավիատոմսի (aviatoms) առավելությունը
Էլեկտրոնային ավիատոմսը թղթե անալոգի համեմատությամբ ունի էական առավելություններ.
1. այն հնարավոր չէ կորցնել, քանի որ ողջ ինֆորմացիան պահպանվում է ավիաընկերությունների տվյալների բազայում
2. այն հնարավոր չէ կեղծել
3. այն կարելի է պատվիրել ինտերնետով
4. ավիադրամարկղում կամ գործակալություններում գնելիս՝ ձևակերպումների համար զգալի քիչ ժամանակ է պահանջվում
5. Էլեկտրոնային ավիատոմսի արժեքը ցածր է, քան սովորական տոմսի գինը

Ինչպես օգտվել ավիատոմսից
Սպասվող թռիչքի տեղեկատվությամբ այդ A4 ֆորմատի թուղթը պաշտոնական փաստաթուղթ է, որը հաստատում է ավիափոխադրողի և ուղևորի միջև պայմանավորվածությունը: Նշանակված չվերթով թռչելու համար, գրանցման ընթացքում պետք է ներկայացնել էլեկտրոնային ավիատոմսը անձը հաստատող փաստաթղթի հետ: Գրանցումը կատարվում է ստանդարտ ուրվագծով: Էլեկտրոնային ավիատոմսով կարելի է գրանցում անցնել անգամ ավիաընկերության կայքում:
Ինչպես սովորական տոմսերը, էլեկտրոնային ավիատոմսերն էլ կարելի է նախքան թռիչքը ետ վերադարձնել կամ փոխել:


Ուղեբեռի տեղափոխման նորմերը


Ուղեբեռի տեղափոխման նորմերըՈղջ աշխարհում ուղեբեռի անվճար տեղափոխման քանակի որոշման 2 համակարգ է ընդունված: Դրանք են զանգվածային համակարգը (weight concept)` որոշում է քարշի լիմիտը և քանակական (piece concept), գրանցում է ուղեբեռի միավորի քանակը:
Զանգվածային համակարգը որոշում է անվճար տեղափոխման համար ուղեբեռի քարշի մաքսիմալ սահմանները ավիափոխադրման դեպքում ուղևորների տարբեր կատեգորիաների համար: Ողջ աշխարհում ընդունված են որոշակի ստանդարտներ, որոնք ընդունված են բոլոր ավիաընկերություններում: Եթե կան շեղումներ, ապա աննշան են:
Այդ համակարգը նախատեսում է հետևյալ ցուցանիշները մեծահասակների և 2 տարեկանից բարձր երեխաների համար.
Առաջին դաս – 40 կգ
Բիզնես դաս – 30կգ
Էկոնոմ դաս – 20 կգ

Ուղեբեռի գաբարիտները (երեք կողմերի գումաը) ևս սահմանափակումներ ունեն.
Առաջին և Բիզնես դաս – 203սմ
Էկոնոմ դաս – 158սմ
Ինքնաթիռի սրահում անվճար կարելի է տեղափոխել մինչև 10 կգ և 115 սմ ոչ մեծ գաբարիտային չափերով ուղեբեռ: Մինչև 2 տարեկան երեխային բաժին է ընկնում 10կգ անվճար ուղեբեռ:

Ինքնաթիռի սրահ սահմանված քարշից զատ կարելի է վերցնել.
1. կանացի պայուսակ
2. պլաստիկե տարա
3. ծաղկեփունջ
4. վերարկու
5. շարֆ և վերմակ
6. անձրևանոց կամ ձեռնափայտ
7. ոչ մեծ տեսա/ֆոտոխցիկ
8. հեռադիտակ
9. նոթբուք, նեթբուք, պլանշետ
10. գիրք թռիչքի ընթացքում կարդալու համար
11. մանկասայլակ
12. մթերքներով ոչ մեծ պայուսակ

Անվճար տեղափոխման նորման չի տարածվում հետևյալ դեպքերում.
• երաժշտական գործիքներ
• կենդանիներ
Սրանք սրահում տեղափոխելու համար լրացուցիչ տոմս է հարկավոր:

Ավիաբեռի վճարները ճիշտ կլինի կատարել նախորոք՝ տոմսը գնելիս: Օդանավակայանում գրանցման դեպքում այդ վճարը կլինի առավել բարձր:

   www.dubaitravel.am - Հանգիստ Դուբայում ու Շարժայում